Հույս տվեք ինձ, որ էս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունից կհանվի բոլոր բառերը՝ ԽՍՀՄ, Խորհրդային Միություն, սոցիալիստական ու այլ տիպի անդուր ձևակերպումներով։ Մեկ էլ, որ պետք է այս օրենսդրությունն ունենա կարգավորման առարկա և այլ հիմնական բնութագրերը, որպեսզի համարվի օրենսդրություն։
Հոդված 277. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ժամկետները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 401-404,406-4012, 44, 172, 175, 1801 և 182 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով նախատեսվածները` երեք օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսվածները` հնգօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 103, 105, 106 հոդվածներով նախատեսվածները` յոթնօրյա ժամկետում:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության այլ ժամկետներ:
(277-րդ հոդվածը խմբ. 28.05.86, 10.03.90, 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն)
Կից նյութն` այստեղ