1in.am-ը գրում է.

Բրիթնի Սփիրսը միայն վերջերս է պատմել իր նոր սիրեցյալի՝ Դևիդ Լուկադոյի մասին, ում հետ հանդիպում է արդեն 8 ամիս: Օրերս հարցարզրույցներից մեկում երգչուհին ասել է, որ ցանկանում է Դևիդի հետ ընտանիք կազմել և երեխա ունենալ: 

Extra պորտալի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Բրիթնին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ինքը Լաս Վերգասում կայանալիք շոուի ավարտից հետո կթողնի բեմը. «Ամեն ինչ էլ կարող է լինել: Հնարավոր է՝ ես էլի երեխաներ ունենամ: Ես կցանկանայի կրկին մայրանալ»: 

Իսկ այն հարցին՝ արդյոք կցանկանար տղա թե աղջիկ ունենալ, երգչուհին պատասխանել է, որ երեխայի սեռը իր համար կարևոր չէ, կարևորը, որ երեխան առողջ ծնվի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել