Կյանքը սովորեցրե՜ց:
Հասկացա մեկ բան ՝ վերցնելու ոչի՜նչ չունեմ այս կյանքից:Տա՜լ եմ ուզում կյանքին,Ուզում եմ սովորեցնել կյանքին:
Չէ՛ սովորելու բան չունեմ կյանքից:Դու այսօր կաս,վաղը ՝ վաղը ավա՜ղ սովորածդ էլ,դու էլ չկաք:Անուն է պետք,անուն է պետք թողնել կյանքին:
-Հա՜ կյանքը ծնվեց և գրեց մի օրենք:
Գտիր,սովորիր,ապրիր,զգա,անցիր ցա՜նկացած ճանապարհ,իսկ վերջում խելքդ գրկած տուր հողին:
Մի քիչ դժվար է հավատալ,որ ապրածդ կյանքը,արածդ գործերը,որոնք մի ամբո՜ղջ կյանք են իրենց մեջ պահում պետք է նվիրես հողին:
-Բայց դա էլ է բան ՝ գոնե մա՜յր հողիս տամ մարմինս:Գոնե լեզուս չփոխեմ:
Չէ՜ դա ինձնից կախված չէ,դա կյանքն է,որ կարող է նետել ուր պատահի ՝ տալ մետաքսյա զգեստ կամ չտալ անգամ պատռված տաբատ:
-Գոնե տված պատռված տաբատի մեջ ժպտալ կարողանամ:
-Չէ՜ չէ՜ մետաքսը,շատ նյութականը քամակամտություն կուսուցանի,ես դա չեմ ուզում:
Ես իմ հի՜ն տաբատի մեջ կապրեմ:Գոնե գիտեմ,որ այդ տաբատը ոչ մարդ է սպանել,ոչ էլ աթոռից է գցել ինչ-որ մեկին:
-Իսկ թե կյանքը որոշի նյութականը տալ,թող որ գոնե իմ քրտինքի կաթիլները լինեն:
Մե՜կ է ես ոչ տաբատն եմ տանելու,ոչ էլ մետաքսը ՝ ես իմ կյանքն եմ գրկած տանելու,մի օր ուրախ,մի օր տխուր,կամ թեկուզ մի՜շտ տխուր:
-Էական չէ:
Մարդիկ սովորել են իրենց փորը սիրել,մարդիկ սովորել են բարձրանա՜լ բարձրանա՜լ,իսկ հետո՞ .
-Վերևում շա՜տ ցուրտ է,այտեղ չկա մարդ,այնտեղ չկան ընկերներ ՝ իսկ թե կան,միայն սեղանի ընկերներն են:
Կգան կուտե՜ն և կիջնեն:Դե՛ բարձրացի ավելի վեր:
-Ցուրտ է չէ՞ :
Եվ դու կրկի՜ն մենակ ես:
Բարձրացի՜,բայց մի մոռացի որ այնտեղ չես մնալու,կգա օրը և կիջնես,կիջնես աչքերդ փակ,կիջնես անգիտակից,այնքա՜ն կիջնես,որ գետինն էլ չի բավարարի:Վերևում մրսած,աչքերդ փակ հողով կծածկեն քեզ,որ գե՜թ դյուրին տաքանա՜ս բարձրացող մարդ:
-Հա՜ կլացեն,բայց մի մոռացի,որ շուտ էլ կմոռանան:
-Ես սովորեցի ոչ թե կյանքից,այլ մարդկանց քայլերից:Տեսա թե ինչպես է Աղքատը փող մուրալով պահում իր զավակին,տեսա նաև թե ինչպես է հարուստը կռվում հարազատ եղբոր հետ:
Է՜հ տեսնես մարդը կսովորի գնահատել գոնե իր արյունը,թե՞ մի փուջ պողպատի համար եղբորն էլ կսպանի:
Հասկացա մեկ բան ՝
Անուն է պետք,անուն է պետք թողնել կյանքին:
Մնացա՜ց ամե՜ն ինչ կվերանա քեզ հետ:
Նյութի աղբյուր՝ http://henzo-manucharyan.blogspot.com/2013/12/18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել