Հայ պաշտոնյաներից ում ընտանիքն այս տարի համալրվեց. photoSlaq.am-ը գրում է.

Լինես պաշտոնյա, թե հասարակ քաղաքացի, միևնույնն է` ընտանիքն առաջնային տեղ է զբաղեցնում բոլորի կյանքում: Ոմանք ընտանիքին կարողանում են շատ ժամանակ հատկացնել, ոմանք քիչ, բայց այն, որ հենց ընտանեկան ջերմ մթնոլորտում են գտնում հանգստություն, փաստ է: Ընտանիքում ցանկացած համալրում միայն ուրախություն կարող է պարգևել մարդուն: Հայ պաշտոնյաներից ոմանց ընտանիքում այս տարի մանկան ճիչ լսվեց և ուրախություն պարգևեց նրանց: Ներկայացնում ենք նրանց.

Սերժ Սարգսյանը թոռնիկ է ունեցել

Հոկտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փոքր աղջիկը` Սաթենիկը, աղջիկ երեխա լույս աշխարհ բերեց:

Հոկտեմբերի 1-ին ծնվեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի չորրորդ թոռնիկը: Նրա դուստրը արու զավակ լույս աշխարհ բերեց:

Օգոստոսի 26-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը ևս թոռնիկ ունեցավ: Նրա դուստրը` երգչուհի Լուսինան, աղջիկ ունեցավ:

Նոյեմբերի 24-ին լույս աշխարհ եկավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի դստեր` Նատայի առաջնեկը: Փոքրիկին կնքել են Հռիփսիմե անունով:

Նոյեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ընտանիքը համալրվեց երրորդ զավակով: Մարզպետի կինը նրան դուստր 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել