1in.am-ը գրում է.

Եվրոպայի հյուսիսային երկրներում ցիկլոնին առնվազն 10 մարդ է զոհ դարձել:

Ավելի վաղ նշվում էր 5 զոհի մասին: Շվեդիայում փոթորկի ժամանակ 2 ծովագնաց է ջրասույզ եղել, Դանիայում մի կին է զոհվել` ավտոմեքենայում, ևս 2 մարդ զոհվել է Անգլիայի հարավում:

Մամուլի տվյալներով` ևս 3 մարդ զոհվել է Լեհաստանում: Անձրևով ուղեկցվող ուժգին քամին մասնակիորեն խաթարել է տրանսպորտային շարժումը Մեծ Բրիտանիայի մի շարք շրջաններում, որտեղից իշխանությունները կարգադրել են տարհանել 15 հազար մարդու:

Շոտլանդիայում ժամանակավորապես դադարեցվել է գնացքների տեղաշարժը և ընդհատվել են չվերթները Էդինբուրգի օդանավակայանում: Քամու պատճառով երկրի տարբեր հատվածներում հարյուրավոր ծառեր են տապալվել, վնասվել են էլեկտրահաղորդալարերը:

Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել:

Լեհաստանում մոտ 400 հազար, իսկ Շվեդիայում ավելի քան 50 հազար մարդ մնացել է առանց լույսի, հաղորդում է Ria Novosti-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել