Նրանք մեզ հետ են, մեր հասարակության մի մասն են, նրանք մեզ հավասար են, բայց ցավոք պայմանները հավասար չեն: Շրջակայքը` ճանապարներ, դպրոցներ, հիվանդանոցներ, երթուղայիններ անվերջ շարունակելի ցանկ, պարզապես նրանց դուրս է մղում հասարակությունից, նրանց ստիպում մնալ տանը, զգալ անտեսված: Բայց մարդիկ այդպիսին չեն, նրանք պատրաստ են իրենց ձեռքերի վրա տանել հաշմանդամներին, նրանք օգնում են, աջակցում, ուժ տալիս, նրանք անտարբեր չեն, ցավոք ոչ բոլորը, կան նաև անտարբերներ, իհարկե քիչ` ստվար զանգված: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երեխանների նախաձեռնող խումբը պատրաստել են այս տեսանյութը, ցույց տալու համար, որ մարդիկ, անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակի պատրաստակամ են օգնելու: Հ.Գ Հասարակությունը Ձեզ հետ է, Մենք Ձեզ հետ ենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել