Panorama.am-ը գրում է.
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ծիծաղելի է համարում աշխարհի 2014 թ. առաջնության վիճակահանության կարգը: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:
ՖԻՖԱ-ն առաջին զամբյուղի թիմերին որոշել է հոկտեմբեր ամսվա վարկանշային աղյուսակով: Ընտրյալների թվում են հայտնվել Բրազիլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Ուրուգվայի և Շվեյցարիայի հավաքականները: Նոր վարկանշային սանդղակում Իտալիայի ընտրանին առաջ է անցել Շվեյցարիայից և կարող էր լինել առաջին զամբյուղում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/sport/2013/12/06/prandelli/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել