Մի բան հարցնեմ, սիրելի հայ ժողովուրդ: Էդ որ բոլորդ էդքան պաշտում եք Նելսոն Մանդելային, էդքա՞ն համոզված եք, որ ՀԱՀ-ն իր ժամանակ ու իրենից հետո էդքան լավ երկիր դարձավ, որ նա իրոք կարողացավ լուծել խնդիրները եւ այլն: Ես բան չեմ ասում, քանի ինքս ինձ կոմպետենտ չեմ համարում գնահատակններ տալ էդ հարցում: Գիտեմ միայն, որ ՀԱՀ-ում լուրջ, շատ լուրջ խնդիրներ կան, եւ Մանդելայի գլխավորած շարժման քաղաքականությունը իշխանության գալուց հետո տենց մի եսիմ ինչ արդյունավետ չի եղել: Ֆորմալ հարց է լուծվել՝ ապարտեիդը վերածվել է: Շատ լավ, բայց բացի էդ ֆորայից, արդյո՞ք վստահ եք, որ բովանդակային խնդիրներ են լուծվել: Կամ, շատ կներեք, իհարկե, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց կյանքներումդ ՀԱՀ-ի մաիսն, ընդհանրապես Աֆրիկայի, դրա քաղաքական զարգացուների մաիսն չեմ ասում հիմնարար բան, մի քանի վերլուծական պարզապես, կարդացե՞լ եք: Կրկնեմ, ես ոչ մեկին չեմ մեղադրում, ոչ էլ առավել եւս հավակնում եմ ինչ որ բանի էս հարցում: Ինքս առանձնապես չեմ կարդացել, դրա համար էլ զարմանում եմ, որ էսքան միանշանակ կարծիք ունեցողներ կան էս հարցով Հայաստանում՝ մի երկրում, ուր մարդիկ չեն հետաքրքրվում աշխարհով իրենցից դուրս, եթե հեռուստացույցով մի բան չտեսնեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10202705901592925
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել