1in.am-ը գրում է.
Իսրայելցիները և պաղեստինցիներն, ինչպես երբևէ, մոտ են խաղաղության հաստատմանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տարածաշրջան կատարած այցի ավարտից հետո, որի շրջանակներում նա երեք անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և բանակցություններ է վարել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
«Իսրայելցիները և պաղեստինցիներն այսքան մոտ կանգնած չեն եղել խաղաղությանը: Կարծում եմ՝ մենք մոտեցել ենք խաղաղությանը, ծաղկմանը և անվտանգությանը, որոնց արժանի են տարածաշրջանի մարդիկ» ,- ասել է Քերին:
Նա նշել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցություններում զգալի առաջընթաց է նկատվել և կոչ է արել չվստահել տեղեկատվության արտահոսքին, որը չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես ակնկալվում է, Քերին տարածաշրջան կվերադառնա հաջորդ շաբաթ իր խաղաղասիրական առաքելությունը շարունակելու համար: