Քիչ առաջ վերադարձա խանութից...Այնտեղ մի ծեր կին, երիտասարդների դիմաց կանգնած, փնովում էր Հայաստանը. "Երկիրը երկիր չէ, սա ապրելու տեղ չէ..." և այլն...Վրդովվեցի: Ինչպե՞ս մեծերը չեն գիտակցում, որ իրավունք չունեն նման կերպ իրենց պահելու, ջահելների կյանքը թունավորելու: Դժվար է կյանքն ամենուր: Բայց ոչ ոք հայերի նման Հայրենիքը լքելու կոչեր չի անում: Պարզից էլ պարզ է, որ անդադար կրկնվող խոսքերը ազդում են որպես "Հրամաններ ուղեղին"...Ե՞րբ ենք գիտակցելու, որ ինքներս ենք ծրագրավորում մեր վարքն ու բարքը: Ուրիշ բան չունե՞նք սերունդներին փոխանցելու...Ոտքի կանգնելու, ուժեղ դառնալու համար նախ պետք է արժեքների ճիշտ համակարգ ունենալ, դրականը փնտրել, հակառակվել բացասականին: Անընդհատ վատը շեշտելով, միայն դատարկվելու ենք, դատարկելու ենք մեր սեփական աշխարհը, դատարկելու ենք մեր Երկիրը: Ես այդ տարիքավոր կնոջը հարց տվեցի."Եղբայր ես թաղել, զավա՞կ, թե՞ ամուսին այս հողերը պաշտպանելիս: Այդ ի՞նչ ցավ ունես, որ գիծ ես քաշում ամեն ինչի վրա"...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/374845459328230
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել