1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում 2 մլն 835 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ աճուրդի է դրվել սուրբծննդյան ծաղկեպսակ՝ հայտնում է Orange News-ը:

Տոնական զարդարանքը ճանաչվել է աշխարհում ամենաթանկ ծաղկեպսակը: 

Ծաղկեպսակի համար օգտագործվել են ավելի քան 40 ադամանդ ու սուտակ: 60 սմ շառավղով զարդարանքի համար օգտագործվել են այնպիսի բույսեր, ինչպիսիք են են էվկալիպտը, դափնին: Զարդարանքի հեղինակն է ֆինն դիզայներ Պասի Յոկինեն Քարտերը, որը համագործակցում է թագավորական ընտանիքների, պրոդյուսերական կենտրոնների ու թանգարանների հետ: 

Նրա խոսքով՝ բույսերի «կյանքի» միջին տևողությունը կազմում է 12 օր, դրանից հետո ծաղկեպսակը կարելի է քանդել ու ադամանդներն ու սուտակները հանձնել ոսկերչական ընկերություն՝ զարդեր պատվիրելու համար: 

Ծաղկեպսակի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի բարեգործությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել