1in.am-ը գրում է.

«Ազատ Քալամունի ջոկատներ» սիրիացի ապստամբների խմբավորումը ստանձնել է Մալուլա քաղաքում միանձնուհիների առևանգման պատասխանատվությունը և առաջարկել է նրանց փոխանակել ձերբակալված 1000 կանանցով: Այս մասին հաղորդում է լիբանանյան The Daily Star-ը՝ վկայակոչելով արաբական ԶԼՄ-ները:

Հայտարարության համաձայն՝ բոլոր 12 միանձնուհիները գտնվում են անվտանգության մեջ: Խմբավորումը խոստանում է ազատ արձակել նրանց միայն այն դեպքում, եթե իշխանությունները կատարեն մի շարք պայմաններ: Գլխավոր պահանջը բանտերից սիրիացի կանանց ազատ արձակումն է:

Ապստամբների ներկայացուցչի խոսքերով՝ միանձնուհիներին ազատ արձակելու պայմանները փոխանցվել են Վատիկանին:

Reuters գործակալությանը չի հաջողվել անկախ աղբյուրներից պարզել միանձնուհիների ազատ արձակման պայմաները: Հունաստանի պատրիարքարանը հաստատել է միայն, որ կանայք անվտանգության մեջ են, սակայն հրաժարվել է ասել, թե որ խմբավորումն է կանգնած առևանգման հետևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել