Անհրաժեշտ է`
1 կգ մաքրած և խոշոր քերած կարտոֆիլ
1 մանր կտրատած սոխ
300 գրամ քերած չեդդեր պանիր
1.5 բաժակ թթվասեր
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
1. Մեծ ափսեի մեջ խառնել կարտոֆիլը, սոխը, պանիրը (1/4-ն առանձնացնել), աղն ու պղպեղը: Ավելացնել թթվասեր և խառնել:
2. Տապակի վրա քսել կարագ: Վրան լցնել կարտոֆիլի զանգվածը` առանց մակերեսը հավասարեցնելու:
3. Վրայից լցնել պանիրը և տապակել նախապես 180 աստիճան ջեռոցում 25-30 րոպե:
Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել