Մի քանի պարզաբանում «ազգայինի» գետնին վրա իրենց փարթամ ու սպիտակ դոշերը բացող ու «կոսմոպոլիտների» ջանին ընկնող տղաների ու աղջիկների համար: Հայոց ինքնության կարեւորագույն հենասյուներն են. 
1. Լեզուն
2. Կրոնը
3. Մշակույթը
4. Արժեքներ/Ավանդույթներ

Երբ եկեղեցուն քննադատում են, վրա եք թռնում (երբեմն անտեղին)
Երբ մշակույթին բան են ասում, բորբոքվում եք (արդարացիորեն),
Երբ արժեքները, ավանդույթներն ու սովորույթները մերժում են, զայրանում եք,
Իսկ երբ լեզուն են ստորադասում, թերագնահատում, Սահմանադրություն ու «Լեզվի մասին» օրենք խախտում, ապա այդ դեպքում ոմանք նախընտրում են խոսել «ինծելեկտից»: Կարծես ինտելեկտը միայն ռուսերեն է լինում, եւ հակացուցված է հայերեն լեզվին: 

Բոլոր ողջախոհ մարդկանց համար եւս մեկ անգամ պարզաբանում եմ. 
1. ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ պետական լեզուն հայերենն է.
2. ՀՀ լեզվի մասին օրենքով հայրենական ու ոչ հայրենական արտադրության հեռուստահաղորդումները պետք է հեռարձակվեն հայերեն,
3. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով թույլատրվում է օտարալեզու հաղորդում` բացառապես ազգային փոքարամասնությունների համար ու լեզվով, ինչպիսին չի եղել եւ չէ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը: 

Հայաստանի Հանրապետությունում չպետք է խախտվեն ՀՀ Սահամնադրությունը եւ օրենքները: 
Իզուր զոռ մի տվեք ձեր երեւակայությանը, թե սա ռուսաց լեզվի դեմ է, խաղի դեմ է: Ռուսաց եւ այլ օտար լեզուներ պետք է լավ իմանալ, դրա սովորեցնելու տեղն էլ դպրոցն է, այլ ոչ թե հեռուստախաղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել