«Что? Где? Когда?»-ի շուրջ էս ղալմաղալից արդեն հոգնեցի, իսկ էդ դատի տալու պահն առհասարակ բացեց: Էլ դարդ ու ցավ չկար Հայաստանում, էլ կարևոր խնդիրներ չկային, մենակ էդ 12 միլիոն դրամն էր ու եթերից հնչող ռուսերենը...
Գիտե՞ք` երբ ես կտրականապես դադարեցի հայկական հեռուստաալիքներ նայել. երբ արտասահմանյան ֆիլմերը սկսեցին հայերեն թարգմանել: Կինո նայել էլ չէր լինում այդ պահից, որովհետև (թող ինձ ներեն հայրենասիրիստները) հայոց լեզուն ընդհանրապես հարմար չէ, որպեսզի դինամիկ թարգմանություն ստացվի, ասենք, հոլիվուդյան ինչ-որ մարտաֆիլմ թարգմանելիս: Բացի դրանից, թարգմանության որակն, ինչպես նաև տեքստը կարդացողների էքսպրեսիան, կարող է մրցել պիռատսկի կասետների մեջ քթի մեջ խոսացող թարգմանությունների հետ:
Արդյունքում, հայերեն թարգմանած ֆիլմեր նայելիս առաջին ցանկությունը, որն առաջանում է, ձայնն առհասարակ անջատելն է, որովհետև լրիվ անկապ ինտոնացիայով թարգմանիչները, պլյուս դնելու համար, բռնաբարում են ֆիլմի տեքստը: Հետո հատկապես զավեշտալի է ստացվում անգլերեն/ռուսերեն հայհոյախոսությունների հայաֆիկացումը, երբ ասենք ինչ-որ ռեցեդիվիստ՝ սպիներով ու դաջվածքներով պատված 5 րոպե հայհոյում է, իսկ մեր սինխռոնիստը դա թարգմանում է ասենք «Գրողը տանի», «Քու մերը», «Շան քած», ընդ որում` բավականին ամոթխած...
Ի՞նչ եմ ուզում ասել. այո՛, ՀՀ պետական լեզուն հայերենն ա, այո՛, մեզ ուրիշ պետական լեզու պետք չի, այո՛, հայերենը պետք է սատարավի ու զարգացվի, բայց ախպոր պես, մի ֆետիշի առարկա դարձրեք այն ու զզվացրեք քաղքենիության հասնող հայերենապաշտությունով:
Կոնկրետ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, նախ ավելի սովոր է ռուսերենով, երկրորդը, այն մենակ Հայաստանի մասնակիցներից չէ բաղկացած ու հանդիսանում է ընդհանուր լիգայի մի մաս (ու ինչքան էլ Ալիկ Արզումանյանը ումնիկություն անի ֆուտբոլի պահով` դաշտում մրցավարները հաստատ հայերեն չեն խոսում էլի), իսկ ով էլ չի ուզում ռուսերեն հաղորդում նայի, թող ալիքը փոխի:
Սպանիք-թողիք ձեր էդ հայաֆիկացիայի մոլուցքով, և այ հենց նման վարքն է մարդկանց վանում հայոց լեզվից ու հենց նման մարդկանց հետ չասոցացվելու համար էլ, շատերը ըմբոստանում են հայոց լեզվի դեմ:



