1in.am-ը գրում է.

Կանադան ու Ռուսաստանը փոխադարձ հավակնություններ կունենան Հյուսիսային բևեռի պատկանելիության մասին հարցի առնչությամբ: Այս մասին հայտնում է The Globe and Mail-ը: Այդ խնդիրը երկու երկրների միջև բանակցություններ է պահանջում՝ ասվում է հոդվածում: Քալգարիի համալսարանին կից Ռազմական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռոբ Հյուբերտի կարծիքով՝ Կանադան չպետք է նախապես հանձնվի Հյուսիսային բևեռի պատականելիության հարցում:

Պարբերականի տեղեկություններով՝ երկու հիմնական ընդդիմադիր կուսակությունները, ինչպես նաև լիբերալների առաջնորդ Ջասթին Տրյուդոն հեռացել են վարչապետ Սթիվեն Հարփերի որոշումից, որով նա հանձնարարել էր Հյուսիսային բևեռը ներառել արկտիկական շելֆի սահմանների ընդլայնման հայցում: Նրանք պարզաբանել են, որ սպասում են գիտնականների կարծիքներին:

Միաժամանակ, Կանադայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները սահմանների ընդլայնումը համարում են արդարացված՝ ասվում է հոդվածում:

Կանադայի աշխարհագրական թագավորական միության գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Հեյգերի կարծիքով՝ կանադացիները հավանություն կտան Հարփերի որոշմանը և դաշնային կառավարության կողմից ջանքերի են սպասում՝ ուղղված Արկտիկայում ինքնիշխանության պաշտպանությանը, հայտնում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել