1in.am-ը գրում է.
Բրիտանացի նկարիչ Բենքսիի «Ծաղկով աղջիկը» (Flower Girl) գրաֆիտին, որը ստեղծվել էր 2008թ. Լոս Անջելեսի ավտոլցակայաններից մեկում, Բևերլի Հիլզի աճուրդում վաճառվել է 204 հազար դոլարով՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նկարում սպիտակ աղյուսի վրա պատկերված է աղջիկ, որը նայում է հսկայական ծաղկին, որի առէջի կենտրոնում պատկերված է տեսախցիկ՝ առնետի պոչով:
Անցած տարի գրաֆիտին զգուշորեն հանվել էր պատից այն բանից հետո, երբ ավտոլիցքավորման տերը որոշել էր վաճառել բիզնեսն ու շինությունը, որի վրա նկարել էր Բենքսին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հենց նա էլ աճուրդի է դրել գրաֆիտին:
Հատկանշական է, որ անձամբ նկարիչը ոչ մի ցենտ չի ստանա վաճառված գրաֆիտիից, քանի որ այն ստեղծել է մասնավոր սեփականության պատին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_235775.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել