1  Թագուհի Ռանիան դարձել է ժամանակակից պատմության ամենաերիտասարդ թագուհին: Նա թագուհի է դարձել 29 տարեկանում: Թագադրումից մեկ տարի առաջ նա աշխատում էր Ամմանի բանկերից մեկում:

1

 2  Աննա Բուրգունդին առաջին կինն է, ով ամուսնության կապակցությամբ ստացել է ադամանդե մատանի: Մատանին նրան նվիրել էր գերմանացի թագավոր Մաքսիմիլիան Առաջինը` 1477թ.-ին:

 2

 3  Բրիտանացի թագուհի Եղիսաբեթ I-ը (1533–1603 թթ.) մոտ 3.000 զգեստ ուներ:

3

 4  Երբ Եղիսաբեթ I թագուհին (ռուս) 1762թ.-ին մահացավ, նրա պահարանում մոտ 15.000 զգեստ հայտնաբերեցին: Նա մեկ երեկոյի ընթացքում 2-3 զգեստ էր փոխում:

4

 5  Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի (1819–1901 թթ.) համար անգլերենը մայրենի լեզուն չէր: Նրա մայրը գերմանացի դուքսի դուստր էր և միշտ գերմաներեն էր խոսում, այդ պատճառով Վիկտորիան երբեք չսովորեց սահուն անգլերեն խոսել:

5

 6  Թագուհի Վիկտորիան 9 երեխա և 34 թոռ ուներ: Վիկտորիան չէր սիրում փոքր երեխաների: Բայց երբ նրա ավագ դուստրը Վիկին ամուսնացավ և մեկնեց Գերմանիա, Վիկտորիան 8.000 հատ նամակ գրեց նրան:

 7  Թագուհի Վիկտորիան երկիրը ղեկավարել է 63 տարի: Դա ռեկորդային ժամկետ է միապետի համար: Կանադայում մինչ օրս նրա ծննդյան օրը որպես տոն են նշում: Վիկտորիան 40 տարի այրի է եղել: Նա միշտ սև զգեստներ էր կրում:  

 8  Ամենից քիչ թագավորել է լեդի Ջեյն Գրեյը կամ Ջեյն Դադլին: Նա Անգլիայի թագուհին է եղել 1553թ.-ի հուլիսի 10-ից, մինչև 1553թ.-ի հուլիսի 19-ը, այսինքն ուղիղ 9 օր, որից հետո նրան գլխատեցին` գահը զավթելու մեղադրանքով:

6

 9  Պատմության մեջ ամենախելահեղը եղել է Մադագասկարի թագուհի Ռանվալոնը: Նա գլխատում էր իր բոլոր այն սպասավորներին, ովքեր առանց թույլտվության հայտնվում էին նրա երազում:

7

 10  1357թ.-ին Պորտուգալիայի թագուհի դարձավ մահացած կինը: Արքայադուստր Ինես դե Կաստրոն արքայազն Պեդրոյի երկրորդ կինն էր: Քանի որ Ինեսի սկեսրայր Ալֆոնսո Հպարտը նրա ծագման համար ատում էր հարսին, հրամայեց սպանել Ինեսին և երեխաներին: Բայց երբ Պեդրոն գահ բարձրացավ, կարգադրեց հանել Ինեսի մարմինը գերեզմանից և ազնվականությանը ստիպեց իր կնոջն ճանաչել որպես Պորտուգալիայի թագուհի:

8

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել