Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Արտուշ Ստեփանյանի վարած Infiniti մակնիշի 20 RR 777 համարանիշի, 76-ամյա Ռաֆիկ Պետրոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 ՕM 012 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթին գտնվող ծառին, արմատախիլ արել այն, այնուհետև՝բախվել մայթեզրին կայանված 57-ամյա Գեղամ Հայրապետյանին պատկանող Mercedes մակնիշի 77 ԼԼ 099 համարանիշի ավտոմեքենային:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան ու երջանիկ պատահականությամբ նշված հատվածում հետիոտներ չեն եղել, քանի որ վթարը տեղի է ունեցել Սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Հայրապետյանը Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի խորհրդականն է:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել