Lragir.am-ը գրում է.
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին դեկտեմբերի 6-ին Մեդիակենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Իրանը հենց սկզբից հայտարարել է, որ թեեւ Իրանն առանձնապես չունի Հայաստան-Իրան երկաթուղու կարիքը, սակայն եթե կգտնվեն Հայաստանում այդ երկաթուղու շինարարության ներդրողներ, Իրանը պատրաստ է իր տարածքի 160 կիլոմետրանոց հատվածը կառուցել իր բյուջեի հաշվին:
Լրագրողները հարցրել են, որ մեկ այլ տարանցիկ երկաթուղի է կառուցվում Ադրբեջանով Ռուսաստան, եւ դրա կառուցման դեպքում արդյոք չի վերանա Իրանի համար Հայաստանի հետ երկաթուղու անհրաժեշտությունը: Իրանի դեսպանն այդ հարցին պատասխանել է, որ իրենք խոստում են տվել եւ ամեն դեպքում կմնան խոստմանը հավատարիմ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/92048
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել