Եթե հավատանք «Հայացք» թերթի տվյալներին, ապա Կառավարությունը նախապատրաստում է վերջին սպանիչ հարվածը փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ, որից հետո, առանց այն էլ արագ նվազող փոքր ու միջին բիզնեսի դաշտը, պարզապես կարող է դադարել գոյություն ունենալ կամ էլ հնարավորինս կանցնի ստվեր:
Ուրեմն, էս մեր խելոքները հիմա նոր օրինագիծ են մշակում, որն ընդունելու դեպքում, 2014 թվականից կմտցվի նոր հարկ՝ շահութաբաժնի հարկ: Թե՛ փոքր, թե՛ միջին ու թե՛ խոշոր բիզնեսը, բոլոր ձեռնարկությունները, օրենքով սահմանված հարկերը մուծելուց հետո, եւս 5% հարկ են մուծելու իրենց շահութաբաժնից: Եթե սա արվի, ապա Հայաստանը կլինի առաջինը, ով նման դրակոնյան հարկային քաղաքականություն է վարում, իսկ քանի որ մեր Կառավարությունից կարելի է սպասել մենակ վատը, կամ էլ ավելի վատը, ապա մանրից կարելի է բիզնեսները ծախել ու առնել կա՛մ ինքնաթիռի տոմսեր, կա՛մ էլ Կալաշնիկովի գնդացիրներ...



