«Tears in heaven» («Արցունքներ դրախտում») հայտնի երգի հեղինակներն են Էրիկ Կլեպտոնը և Ուիլ Ջենինգսը: Կլեպտոնը երգը նվիրել է իր 4-ամյա տղային` Քոնորին, ով 1991թ.-ի մարտի 20-ին, վայր ընկնելով մոր ընկերուհու նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկում գտնվող բնակարանի բաց պատուհանից, մահացել է:

«Tears in heaven»-ը Կլեպտոնի լավագույն երգերից մեկն է: Այն հասել Բիլբորդի թեժ 100-յակի երկրորդ հորիզոնական, 1992թ.-ին երեք շաբաթ շարունակ զբաղեցրել է Ամերիկյան ժամանակակից երաժշտության հիթ շքերթի առաջին տեղը: 

1993թ.-ի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը երգը երեք մրցանակի է արժանացել` Տարվա երգ, Տարվա ձայնագրություն  ու Տղամարդու լավագույն փոփ-վոկալ կատարում:
2004թ.-ին Կլեպտոնը հայտարարել է, թե այլևս չի կատարի այս երգը` նշելով, որ իր երգերը միշտ զգալով է կատարում, իսկ որդու կորստից հետո ունեցած ցավն արդեն հանդարտվել է, ու չի ցանկանում նորից ապրել այն ամենն, ինչ զգում էր նախկինում:
Երգը օգտագործվել է նաև 1991թ.-ին նկարահանված «Rush» (Кайф) ֆիլմում ու տեղ գտել նույն թվականին թողարկված ֆիլմի համանուն ալբոմում:



Կիմանա՞ս անունս,
Երբ տեսնեմ քեզ դրախտում,
Ամեն ինչ նույնը կլինի՞,
Երբ տեսնեմ քեզ դրախտում,

Ես պետք է ուժեղ լինեմ ու շարունակեմ ապրել,
Որովհետև գիտեմ`դրախտին չեմ պատկանում:

Կբռնե՞ս ձեռքս,
Երբ տեսնեմ քեզ դրախտում,
Կօգնե՞ս կանգնեմ,
Երբ տեսնեմ քեզ դրախտում:

Ես կփնտրեմ ճանապարհը օր ու գիշեր,
Որովհետև գիտեմ` չեմ կարող մնալ դրախտում:

Ժամանակը կարող է քեզ կոտրել,
Ժամանակը կարող է ծնկներդ ծալել,
Ժամանակը կարող է սիրտդ կոտրել,
Ստիպել քեզ ներում խնդրել, ներում խնդրել...

Դռնից այն կողմ խաղաղություն կա, վստահ եմ,
Ու գիտեմ` էլ չի լինի ոչ մի արցունք դրախտում:

Կիմանա՞ս անունս,
Երբ տեսնեմ քեզ դրախտում,
Ամեն ինչ նույնը կլինի՞,
Երբ տեսնեմ քեզ դրախտում,
Ես պետք է ուժեղ լինեմ ու դիմանամ,
Որովհետև գիտեմ` ես դրախտին չեմ պատկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել