1in.am-ը գրում է.

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն իր կարծիքն է հայտնել Մարիո Բալոտելիի և Իտալիայի հավաքականի` «Մունդիալ-2014»-ի հեռանկարների մասին:

«Բալոտելին իսկական չեմպիոն է: Նա մի ֆուտբոլիստ է, ով կարող է ինքնուրույն որոշել խաղի ելքը:

Ինչ վերաբերում է Իտալիայի ընտրանուն, ապա այդ թիմը միշտ էլ լավ է խաղում աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Այնպես որ, Բրազիլիայի հավաքականը պետք է զգույշ լինի»,- նշել է Ռոնալդոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել