Անհավանական է, բայց, այո՛, այս աղվեսն ու շունն ապրելով բնության մեջ, իսկական ընկերներ են ու ապացուցում են, որ ընկերությունը, անկախ ամեն ինչից, դեռ ապրում է: Վայրի աղվես Սնիֆերը ու ընտանի շուն Թինին պատահաբար հանդիպել են Նորվեգիայի անտառներում, որտեղ էլ սկսվել է նրանց անհավանական ընկերությունը: Թինիի տերը, ով իր շան հետ ապրում է անտառում, լուսանկարիչ Թորգեյր Բերգն է, ով լուսանկարել է կենդանիների անհավանական արկածներն ու միասին անցկացրած ամբողջ ժամանակը: Լուսանկարիչն այնքան ոգևորված էր կենդանիների ընկերությամբ, որ նույնիսկ որոշել է գիրք հրապարակել «Աղվեսն ու շունը» խորագրով, որը կենդանիների լուսանկարների հավաքածուով հեքիաթի գիրք կլինի երեխաների համար:
Բերգը նկատել է, թե որքան նման են նրա շունն ու աղվեսը, ու աղվեսներին այժմ նա կոչում է «անտառային շներ»: Այժմ լուսանկարիչը մտածում է, թե ինչպես կարող է իր ներդրումն ունենալ Նորվեգիայում աղվեսների մորթու վաճառքի արգելմանը: Նա գրքի վաճառքից հասանելիք գումարը կփոխանցի աղվեսների մորթու վաճառքի դեմ պայքարող կազմակերպությանը: Բերգն ասել է. «Ինչո՞ւ պետք է կենդանիները պահվեն փակի տակ, փոքր վանդակներում, առանց ազատության, միայն նրա համա՞ր… որ մարդիկ ցանկանում են իրե՞նց լավ զգալ»:
Անտառում խաղալու ժամանակ: Սնիֆեր աղվեսն ու Թինի շնիկը հանդիպել են, երբ տերը Թինիին զբոսանքի էր տարել անտառում:
Թենին ու Սնիֆերը ողջունում են միմյանց:
Ընկերների խաղը:
Անսովոր տեսարան, որը կարելի է միայն մուլտֆիլմերում տեսնել:
Սնիֆերն ու Թինին շատ ավելի մտերիմ են, քան տեսակը տեսակի հետ կընկերանային:
Այս տեսարանը իսկապես անհավանական է, քանի որ շներն ու աղվեսները սովորաբար թշնամիներ են լինում:
Սնիֆերն ու Թինին Նորվեգիայի անտառներում խաղում են սառած ջրի մակերեսին:
Ընկերները հանգստանում են իրենց խաղից հետո:
Չնայած, թվում է, թե կենդանիները կռվում են, սակայն նրանք ուղղակի խաղում ու ուրախանում են: