Հեշտ չէ միշտ անցյալը ներկայում պահած ապրելըԻնչո՞ւ ես սովորեցի սիրել ինչո՞ւ սովորեցի ապրել քեզ հետ Ապրել մինչև հիմաԵս այստեղ մենակ եմ` ես գրիչը և իմ  մտքերը Նրանք անշունչ ենինչպես հիմա եսԱյսօր կանցնեմ իմ մտքերով և նորովի կծանոթանամ նրա հետ
1992 թ. օգոստոսի 30` ես առաջին անգամ լաց եղա, առաջին անգամ լույս տեսա, առաջին անգամ բղավեցի:
Ես չգիտեմ, թե ի՞նչ է կյանքը, ես չգիտեմ, թե ո՞վ են մարդիկ: Բայց կյանքը իմ առաջին օրերին արդեն ցանկանում էր հետ վերցնել այն՝ ես թունավորում ունեի: Չգիտեմ մորս աղոթքները ինձ փրկեցին, թե՞...
Բղավեցի՜ և, ո՞վ կմտածեր, որ դա ես կսիրեմ, կսիրեմ այնքան, որ մինչ օրս կբղավեմ: Կբղավեմ անձայն, առանց շշուկի, ուղղակի կբղավեմ իմ գրիչով, իմ օրով, իմ սովորած-չսովորածով:


Լաց եղա և ես դա էլ սիրեցի: Սիրեցի լացը առանց արցունքի, սիրեցի այդ զգացումը, սիրեցի ապրել դրանով: Իսկ ո՞վ լաց չի եղել, երևի մենակ թույլերը:
Լույս տեսա` դա էլ սիրեցի, այդտեղ ես սովորեցի գտնել մութը, գտնել այն ինչ աչքիցս հեռու է: Սովորեցի համեմատել լույսը մարդկանց «անկեղծ ժպիտի հետ». չէ որ լույսը ամեն տեղ չի լուսավորում, մնում են մու՜թ վայրեր: Այո-այո, սովորեցի համեմատել մարդկանց հետ, և ցավոք հասկացա, որ ամեն ժիպտ չէ, որ անկեղծ է: Ամեն ժպիտի տակ տեսա մութը՝ այն մութը, որն ինձ խեղդում է:
1995 թ աշուն`
Ես դեռ երեխա եմ, ես չգիտեմ, թե ի՞նչ է կյանքը, ես չգիտեմ, թե ո՞վ են մարդիկ: Ես չգիտեմ ո՜չ մի բան այս մե՜ծ կյանքից: Բայց այդ հրաշք կյանքը ինձ անակնկալ է մատուցում ընդամենը երեք տարեկանում: Մատուցում է իր երկրորդ անակնկալը:
-Ինչո՞ւ, ինչո՞ւ ես ուզում այսքան շուտ քո գիրկը տանել կյանք, ինչո՞ւ ամեն մի քայլիցդ հետո փոշմանում ես հետ տալիս ինձ, տալիս նորից կյանքին: 

-Ինչո՞ւ: 

-Երևի փորձում ես, թե՞ ով է ուժեղ` ե՞ս, թե դու: Չէ՜, մայրս է ուժեղ` նրա աղոթքները փրկեցին ինձ կրկին, նրա լո՜ւռ աղոթքները, որը միայն ես էի լսում անկողնում գամված: 

-Ես ընկել էի մեքենայի տակ:
-Մայրս ուժեղ է նա կրկին փրկեց ինձ, նրա հավատը և ուժը փրկեց ինձ: Ես շարունակեցի ապրել: Խաղում էի, ինչպես բոլոր երեխաները, ընկերներ էի ձեռք բերում:
2008 թ., ամառ:
Ես ունեցա մի հիասքանչ ընկեր: Հրավիրված էի ծնունդ` գնացի: Եկա ուրախանալու և հանկարծ դու, իմ հիասքանչ ընկերոջ քույրը: Ծանոթացանք, գեղեցիկ էր այդ օրը: Մենք հարազատ անծանոթներ էինք:
-Սկզբում ուղղակի հարազատ անծանոթներ, հետո նաև իմացա քո անունը: Գեղեցիկ է անունդ, գեղեցիկ ես դու, գեղեցիկ են քո աչքերը: Ամե՜ն օր հանդիպումեր, ամե՜ն օր ես և դու, և այլևս ոչ ոք: Մենք դարձանք գեղեցիկ ընկերներ: Այս անգամ հարազատ ընկերներ ենք:
Ցավոք, կյանքը որոշեց խաղալ ոչ միայն ինձ, այլ նաև քեզ հետ, ասես նա խաղում է բոլո՜ր նրանց հետ, ովքեր իմ կյանքն արժեն ինձ համար: Ես պետք է լքեի երկիրը:
-Հանդիպե՞նք, խոսելու բան ունեմ:
Եվ հանդիպեցինք ես, դու և իմ հիասքանչ ընկերը: Ես ձեզ ասացի, իմ Հայաստանը լքելու լուրը: Ընկերս ժպտաց և ասաց բարի ճանապարհ, Հենզել ջան, իսկ դու` դու լուռ ես, քո աչքերը խոսեցին քո փոխարեն, դու առանց բառի նայեցիր ինձ, և ես նկատեցի այդ թա՜ց աչքերը, որը չէի փոխի անգամ ամենագեղեցիկ ծովի հետ: Հաջողություն ասացինք, և դուք գնացիք` առանց ետ նայելու:
-Ես գիտե՜մ` դու չես ցանկանում երկրորդ անգամ տեսնեմ այդ գեղեցիկ թա՜ց աչքերդ:
Բայց ինձ սպանում է այն միտքը, որ ես քեզ երկա՜ր ժամանակ չեմ տեսնելու: Չէ,՜ ես պետք է կրկին տեսնեմ քեզ: Հանդիպեցինք, և ես անխոս քեզ գիրկս առա, մի բառի, մի «Հաջողության» փոխարեն:
Ինքս ինձ մտածեցի` ես արդեն քեզ սիրում եմ: Բայց դու դա չգիտես:

-Լքեցի երկիրս, բայց չլքեցի քեզ: Անվերջ նամակներով և զանգերով հանգիստ չէի տալիս քեզ:
Մի օր էլ որոշեցի ասեմ այն ամենը, ինչ ամու՜ր պահել եմ սրտումս: Ասացի և, ի պատասխան, լռությունն էր: Բայց ես գիտեմ` դու նույնն ես զգում, զգում ես «Վախով»:
Չդիմանալով հայրենիքիս, և քո կարոտին վերադարձա իմ քաղաք:
-Հանդիպեցինք, խոսեցինք և դու էլ վերջապես ասացիր այդ ամենը, դու էլ տվեցիր ինձ քո սրտում պահված լու՜ռ զգացումը:
-Ապրում էինք գեղեցիկ, առանց բառի լսում իրար, ապրում իրարով:
Բայց ժամանակն է արդեն: Ես պետք է գնամ ծառայության:
2010 թ., աշուն:
Ես անցա ՀԱՅՈՑ բանակի շարքերը: Սկզբում ամե՜ն ինչ լավ էր: Տեսա Ամանոր առանց քեզ, բայց քո հետ, տեսա օրեր առանց քեզ, բայց կրկին քեզ հետ:
Եվ այսպես հինգ ամիս շարունակ, մինչ դու որոշեցիր, որ ինձ չես սիրում:
2011 թ., ձմեռ:
Կյանքը կրկին ցանկացավ ինձ իր գիրկն առնել: Ուղղակի կրակից տաքացած գնդակը պայթեց և անցավ իմ կողքով: Այս անգամ գեղեցիկ պատահականությամբ ես ողջ եմ:
Արդեն վերջացնում էի ծառայությանս գեղեցիկ և դժվար օրերը, երբ սկսեցի նորից քեզանից նամակներ ստանալ: Բայց դու ինձ արդեն «պետք չես»: Ես սովորեցի ապրել առանց քեզ` քեզ սիրելով, ապրել առանց քեզ: Այո՛, սովորեցի:
Շնորհակալ եմ, ՄԱՅՐԻԿ, որ ամեն վայրկյանդ ինձ հետ ես: Շնորհակալ եմ քո աղոթքների համար, որոնք ինձ դարձրեցին որոշ չափով հասուն, սովորեցրին հասկանալ այս կյանքի ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ լինելը: Շնորհակալ եմ քո աղոթքների համար, որոնք փրկել են ինձ, կյանք տվել: Ես ծնվել եմ երեք անգամ, և դա միայն քո շնորհիվ, Մայրիկ:

Շնորհակալ եմ, ի՛մ մայրիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել