Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Իրականում հայոց լեզվի խնդիրներն էլ են, անշուշտ, չափազանց կարևոր։ Օրինակ` իր այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Երևանում բացվելու է ռուսական վարժարան` Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ։

Ոչինչ չունեմ Մոսկվայի համալսարանի դեմ, այդ համալսարանի հետ արժե, բնականաբար, համագործակցության եզրեր գտնել։ Բայց վարժարանը, որտեղ դասավանդումն իրականացվելու է օտար լեզվով, նախ կասկածելի է օրինականության տեսանկյունից, և, որն ավելի կարևոր է, «վերնախավի» մոտ գայթակղություն կստեղծի երեխաներին տալ այս և նման «էլիտար» վարժարաններ, որի հետևանքով մայրենի և պետական լեզվին չտիրապետելը յուրահատուկ «բարեկրթության» նշան կլինի: Այդպես էր ընդունված Խորհրդային Հայաստանի քաղքենիական շրջանակներում մինչև 1988 թվականը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել