1in.am-ը գրում է.

Ադրբեջանը և Թուրքիան սկսել են Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի վրա աշխատանքները: Այս մասին մամուլի կոնֆերանսում, որն անցկացվել է Ստամբուլում Կասպյան 3-րդ ֆորումի շրջանակներում, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրիմը:

Նրա խոսքերով՝ 2 երկրների ղեկավարները հանձնարարել են նախագիծը կյանքի կոչել Ադրբեջանի և Թուրքիայի Ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհրդի երրորդ նիստի ընթացքում, որն անցկացվել է Անկարայում՝ նոյեմբերին: Նրա խոսքերով՝ այդ նախագծի նշանակությունն աճում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողարկմամբ:

«Նախագծի իրականացման հետ կապված որոշ խնդիրներ էին առաջացել տեխնիկական հարցերի պատճառով: Մասնավորապես, բարդություններ կային թուրք-վրացական սահմանի վերահսկողության հետ կապված: Այժմ այդ խնդիրները լուծված են: Երկաթուղին կաշխատի 2014-ից»,- Յըլդըրիմի խոսքերը մեջբերում է Trend-ը:

Նախնական տվյալներով՝ երթուղու երկարությունը 223.6 կմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել