Հաճույքով տեղեկացնում եմ, որ արդեն ի հայտ են եկել հրաշալի տղաներ, ովքեր ցանկություն ունեն ռուսալեզու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման հայերեն տարբերակը կազմակերպել եւ վարել: Ողջունելով նրանց այս պատրաստակամությունը` ուզում եմ հույս հայտնել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում հովանու ներքո կազմակերպվում ու հեռարձակվում է խաղը, կհամաձայնի իր հովանավորությունը տարածել հայախոս խաղի վրա` բյուջեով հաստատված 12 մլն դրամը թողնելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ (կամ մեկ այլ հեռուստաընկերությաբ, եթե վերջինս չցանկանա) հայալեզու խաղի հեռարձակման վրա: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ լսել է կազմակերպիչների այն պնդումը, թե անհնար է ռուսերենից զատ այլ լեզվով խաղի կազմակերպումը: Եւ քանի որ այս խաղից բանիմաց տղաների այլ խումբ պատրաստակամություն է հայտնել խաղը վարել հայերենով, բնականաբար, հարթակը պետք է տրամադրվի նրանց: Այլապես մնում է եզրակացնել, որ բարձր հովանու ներքո հովանավրվում է ոչ թե խաղը, ոչ թե ինտելեկտը, ոչ թե գիտելիքը, այլ՝ բացառապես ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ: 
Սպասում եմ արձագանքի հենց անձամբ Վարչապետի կամ նրա ներկայացուցիչների կողմից:
Այդ դեպքում կվերանա նաեւ իմ, Անահիտ Բախշյանի եւ արդեն իսկ մեզ միացած շուրջ 200 մարդու կողմից դատարան հայցադիմում ներկայացնելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել