0000GARINE10Kinoashkharh.am-ը գրում է.

Լուսանկարիչ, ռեժիսոր Կարինե Թորոսյանի ծննդյան, կայանալու և բնակության երկրները տարբեր են` Լիբանան, Կանադա, Հայաստան: Այս եռանկյունում ստացած հնարավորությունները, տեղեկություններն ու ներաշխարհն ամբողջացնող զգացումները և բանականությունն են տվել նրան ներհայեցողական կինոմտածողություն: Ինչն էլ նախ վավերագրությամբ է արտահայտվել, այնուհետև ռեժիսորից աշխարհ տանող ուղին հասել է համամարդկային թեմաներին ու խաղարկային կինոյին` միաժամանակ հարազատ մնալով վավերագրությանը: 

Կինոգիտական միտքը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքում այս կերպ է ներկայացնում Կարինե Թորոսյանի կինոն. «Գույներից և ֆակտուրաներից, կրկնակի էքսպոզիցիաներից և սահապատկերներից հարուստ ներկապնակ ստանալով` նա ստեղծում է արտասովոր բարդ ֆիլմեր, որոնք կամրջում են տեսողական հնչյունային արվեստը` կինոն և ռոք վիդեոն»:

Հարկ է ասել` Կարինեն ինքնուս լուսանկարիչ է և ինքնուս ռեժիսոր: Հենց ինքն էլ փաստում է. «Մեծ եղբորս ուսումնառության տարիներին, նրա տեսախցիկն առած, անկախորեն նկարահանումներ էի անում: Եղբորս միջոցով կինոաշխարհը բացվեց ինձ համար: Կինոյից առաջ արդեն հետաքրքրված էի լուսանկարչությամբ. լուսանկարում էի, նաև նկարում: Սակայն կինոյի համեմատությամբ` լուսանկարչության աշխարհն արտահայտչաձևերի տեսանկյունից սահմանափակ թվաց ինձ: Մինչդեռ կինոն միացնում է պատկերը, երաժշտությունը, սինթեզում շատ այլ բաներ: Այն ինձ ավելի ամբողջական թվաց»:

Կարինե Թորոսյանի` այդ ամբողջականությունն օգտագործելու առաջին փորձը եղավ «Տեսիլներ» կարճամետրաժ ֆիլմը 1992 թ.: 12 տարի շարունակ` մինչև 2004 թ., իրար հաջորդեցին մի քանի կարճամետրաժներ` բառացիորեն տարին մի ֆիլմ ժամանակագրությամբ. «Պլատֆորմ» (1993), «Մշեցի աղջիկը» (1994), «Բոցի մեջ սուզվելով» (1995), «Իմ մտասևեռումը» (1996), «Խաչված կիրքը» (1997), «Նռնենի» (1998),  «Կարմիր աղյուս» (1999), «Առկայծող ձիեր» (1999), «Աճյուն» (2000), «Մահ բոլորին» (2000), «Հոգիս» (2000), «Մանուկներ արևի վրա» (2001), «Ցնորական հանդիպումներ» (2002), «Խորգոմի այգին» (2003), «Sandias Eustasy» (2004):  Հետո արդեն ռեժիսորի ֆիլմոգրաֆիան հարստացել է լիամետրաժ վավերագրական ֆիլմով` «Քար, ժամանակ, հպում» (2006):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել