Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին:
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը Հնդկաստան կնպաստի մեր երկու երկրների ու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդմանը», -ասել է Հնդկաստանի նախագահը:
Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները և համոզմունք հայտնել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին նախատեսվող պաշտոնական այցը Հնդկաստան նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի քաղաքական և տնտեսական հարաբերություններին:
Նա գոհունակությամբ նշել է, որ միջխորհրդարանական կապերը դինամիկ զարգանում են և կարևոր համարել համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ