1in.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 60-ամյակի առթիվ:
Գրական-թարգմանչական գործունեության համար մի շարք պետական պարգևների և մրցանակների արժանացած մտավորականին, ով այսօր ղեկավարում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան), Նախագահը մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_235645.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել