Ախ այս ամենազոր սիրո զգացումը: Սիրո հետ մենք թռչում ենք ամպերում, ժամերն ենք հաշվում մինչև հանդիպում և հավատում ենք, որ կարող ենք սարեր ու ձորեր շրջել:
Բայց ինչպե՞ս տարբերել իրական սերը սովորական ներշնչանքից:
1. Քեզ անքնությունն է տանջում
Երբ ինչ-որ մեկը զբաղեցնում է մտքերդ, էմոցիոնալ առումով գրգռված ես լինում ու չես կարողանում անջատել ուղեղդ:
2. Անընդհատ նրա մասին ես մտածում
Եվ կյանքի մյուս ոլորտներում սարսափելի ցրված ես լինում: Այնպես որ մի զարմացիր, եթե հանկարծ բաց թողնես կանգառդ, մոռանաս բանալիներդ կամ սխալ մարդու զանգես:
3. Մյուս տղամարդկանց հանդեպ հանկարծ անտարբեր ես դառնում
Բոլորն առանց բացառության: Անգամ Բրեդ Պիտը :)
4. Քեզ հետաքրքրում է ամենը, ինչ հետաքրքրում է նրան
Այնպես ես ցանկանում դառնալ նրա աշխարհի մի մասը, որ անվերապահորեն ընդունում ես նրա բոլոր հետաքրքրությունները, ավելին` դրանք դառնում են քո սեփականը:
5. Պատրաստ ես փոխզիջման գնալ
Ամեն ինչում և միշտ: Պատրաստ ես անգամ զոհաբերել քո ցանկությունները. չէ՞ որ այդքան սիրում ես ուրախացնել նրան: Բայց զգույշ եղիր. պետք չի զոհաբերել ինքդ քեզ` անգամ հանուն սիրած մարդու: Տղամարդիկ հեշտ են օգտվում առիթից:
6. Կյանքը հիասքանչ է
Ասես ամպերում լինես, և ամեն ինչ քեզ հիասքանչ է թվում. անգամ դաժան ղեկավարը, անգամ եղանակը, խանութների հերթերը: Չէ՞ որ սերը ջերմացնում է կյանքդ` այն ավելի վառ դարձնելով: