1in.am-ը գրում է.

Հռոմի իրավապահ մարմինների աշխատակիցները մտադիր են հունվարին անցկացնել 40 տարվա ընթացքում առաջին գործադուլը՝ մայրաքաղաքի ոստիկանության նոր ղեկավարի նշանակման դեմ` հաղորդում է RIA Novosti-ն:

Բողոքի ակցիան նշանակված է հունվարի 25-ին:

Ոստիկանությունը մտադիր է նաև հայց ներկայացնել շրջանային վարչական դատարան՝ ընդդեմ Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի՝ այն բանի համար, որ վերջինս Ռաֆայել Կլեմենտին նշանակել է մայրաքաղաքի ոստիկանության ղեկավարի պաշտոնում:

Իրավապահները դժգոհ են մասնավորապես նրանից, որ քաղաքապետը Կլեմենտին ընտրել է որպես փորձագետ ահաբեկչության դեմ պայքարում, ինչը չի մտնում նրա ներկայիս պարտականությունների մեջ:

Բացի այդ, ոստիկանության ներկայացուցիչները պահանջում են քննել հավելյալ 18 հարց, այդ թվում ախատատեղերի ավելացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել