Շատ վաղուց մի Վարպետ էր ապրում հին քաղաքում , շրջապատված աշակերտներով: Նրանցից ամենախելացին մեկ օր մտածեց . << Տեսնես կա՞ այնպիսի մեկ հարց , որ մեր Վարպետը չկարողանար պատասխան տալ >> . Այնուհետև նա գնաց ծաղկի արահետով , բռնեց ամենագեղեցիկ թիթեռին , և թաքցրեց իր ափի մեջ ... Թիթեռը իր ոտիկներով դիպչում էր տղայի ձեռքին , և խուտուտ տալիս տղային ... Ժպտալով տղան մոտեցավ Վարպետին և հարցրեց ...
- Ասեք , խնդրում եմ ինձ , ինչպիսի՞ թիթեռ կա իմ ձեռքում , կենդանի թե՞ անկենդան ..
Նա ամուր բռնել էր թիթեռին բռունցք արած ափի մեջ , և պատրաստ էր ամեն պահ սեղմել այն , հանուն իր ճշտի ...
Չնայելով աշակերտի ձեռքին , Վարպետը պատասխանեց ...
- Ամեն ինչ քո ձեռքուրում է ...
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/06/blog-post_09.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել