1in.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ես և իմ գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել ենք դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուսատախաղի դեմ՝ հեռարձակողից և կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում և հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում:
Իբրև նախաձեռնողներ կոչով դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան, աշխատանքային ժամերին կապվել մեզ հետ՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության հեռախոսահամարներով՝ 51-41-60, թողնել հեռախոսահամարները և անուն ազգանունները հետադարձ կապի համար:
Քիչ անց կստեղծվի նաև ֆեյսբուքյան խումբ, որտեղ առաջիկա օրերին քննարկման կդրվի հայցադիմումը: