1in.am-ը գրում է.

Բրիտանական հիվանդանոցներից մեկի հիվանդը շոկի մեջ է եղել, երբ հասկացել է, որ վիրաբույժն իր մարմնում մոռացել է վիրահատական ձեռնոցը: 

6 երեխայի մայր Շերոն Բրիքսը ենթարկվել է արգանդի հեռացման, ինչից հետո նրա մոտ անասելի ցավեր են սկսվել: 

Արդյունքում՝ Շերոնը որոշել է ինքնուրույն պարզել անհանգստության պատճառը: Զուգարանում կինն իր մարմնից բժշկական ձեռնոց է դուրս է բերել, հայտնում է Express-ը:

Հիվանդանոցի ղեկավարությունը դեպքի հետ կապված հետաքննություն է անցկացնում: Կնոջից ներողություն են խնդրել ու խոստացել պարզել կատարվածի հանգամանքները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել