1in.am-ը գրում է.

Ամերիկյան 911 փրկարար ծառայության ու ոստիկանության աշխատակիցները Կեննեկտիկուտ նահանգի Բրիջփորթ քաղաքի բնակչին ընթրիք են մատակարարել Գոհաբանության տոնին՝ հայտնում է UPI-ը: 

Ջիմի Մալիգանն առանց ընթրիքի էր մնացել այն բանից հետո, երբ նրան կողոպտել էին: Նոյեմբերի 28-ի երեկոյան նա հնդկահավը ձեռքին տուն էր վերադառնում, երբ նրա վրա են հարձակվել երկու չարագործներ ու պահանջել իրենց տալ թռչունը, համեմունքներն ու դրամապանակը:

Դրամապանակում 97 դոլար է եղել: 911 ծառայության աշխատակցուհու մոտ Մալիգանի զանգը կարեկցանք է առաջացրել: Նա գործընկերների հետ 25 դոլար է հավաքել ու ընթրիք ուղարկել նրան:

Սնունդը նրան է հասցրել ոստիկան Դենիել Մենդեսը: Նրա խոսքով՝ երբ Մալիգանն ու նրա հյուրը ստացան կերակուրը, կարծես մոլորակի ամենաերջանիկ մարդիկ լինեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել