Հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը, որ այս ամենի մասին հիմա է խոսվում: Հատկանշականն այն է, որ տևական ժամանակ հասարակության կողմից կար պահանջ տեղեկանալ, ծանոթանալ, թե ին՞չ են իրականում իրենցից ենթադրումում թե՛ Ասոցացման համաձայնագիրը, թե՛ Մաքսային միությանն անդամակցությունը: Սակայն, այդպես էլ որև է փաստաթուղթ չներկայացվեց հանրությանը, միայն եղան տարբեր ձևակերպումներով մեկնաբանություններ: Այսպիսով, գալիս եմ այն եզրակացության, որ այս գործընթացում հասարակությունը մնաց «խաղից դուրս» վիճակում, այսինքն անտեսված ոչ միայն պետական պաշտոնյաների կողմից, այլ նաև այն հասարակական և քաղաքական գործիչների, որոնք մասնակցում էին գործընթացներում: Այսքանից հետո հարց է ծագում` ինչո՞ւ Վիլնյուսից հետո հիշեցիք, որ Ղարաբաղի խնդիրը շատ անորոշ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել