Armsport.am-ը գրում է.

Մոտ 10 օր առաջ, armsport.am-ը ներկայացրել էր, թե Facebook-ի հայաստանցի օգտատերերի շրջանում որոնք են մոլորակի ամենասիրված ֆուտբոլային ակումբները՝ ըստ դրանց էջերի հավանումների քանակի:

Այդ հրապարկումից հետո, բազմաթիվ ֆուտբոլասերներ խնդրեցին ներկայացնել նաեւ, թե որ ֆուտբոլիստներն են ամենաշատը «հավանումներ» (like) ստացել Հայաստանում:

Հիշեցնենք, որ նման տեղեկություններ ստանալու հնարավորութուն facebook-ը տալիս է, սակայն թվերը, հիմնականում, «կլորացված են»: Օրինակ, եթե Ռոնալդինյոն ունի ունի 12.452 հավանում, ապա facebook-ը ցույց է տալիս, որ տվյալ խաղացողը Հայաստանում ունի 12.000 հավանող:

Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանից ամենաշատ «լայքերն» ունի Դորտմունդի «Բորուսիան» եւ այդ թիմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը՝ 62 հազար: Լավագույն եռյակում են նաեւ Լիոնել Մեսսին եւ Յուրա Մովսիսյանը:

Ուշագրավ է, որ «Ոսկե գնդակի» երեք հավակնորդներից մեկը՝ Ֆրանկ Ռիբերին, Հայաստանից ընդամենը 1100 հավանող ունի…

Ներկայացնում ենք  Հայաստանից ամենաշատ հավանումներ ունեցող աշխարհի գործող 50 ֆուտբոլիստների ցանկը:

 

Տ. Ֆուտբոլիստ

Ակումբ

Հավանումներ

1. Հենրիխ Մխիթարյան

«Բորուսիա» Դ.

64.000

2. Լիոնել Մեսսի

«Բարսելոնա»

40.000

3. Յուրա Մովսիսյան

«Սպարտակ» Մ.

36.000

4. Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալ»

30.000

5. Իկեր Կասիլյաս

«Ռեալ»

24.000

6. Անդրես Ինյեստա

«Բարսելոնա»

14.000

7. Դավիդ Վիլյա

«Ատլետիկո»

14.000

8. Ժերար Պիկե

«Բարսելոնա»

14.000

9.Ռոնալդինյո

«Ատլետիկո» Մին.

12.000

10. Սերխիո Ռամոս

«Ռեալ»

11.000

11. Դավիդ Լուիս

«Չելսի»

10.000

12. Մեսութ Օզիլ

«Արսենալ»

9.800

13. Չավի

«Բարսելոնա»

9.600

14. Նեյմար

«Բարսելոնա»

9.400

15. Սեսկ Ֆաբրեգաս

«Բարսելոնա»

9.200

16. Ժորդի Ալբա

«Բարսելոնա»

8.200

17. Կարիմ Բենզեմա

«Ռեալ»

8.000

18. Ֆեռնանդո Տորես

«Չելսի»

8.000

18. Գարեթ Բեյլ

«Ռեալ»

7.600

19. Կառլես Պույոլ

«Բարսելոնա»

7.600

20. Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդ»

7.000

21. Արազ Օզբիլիս

«Սպարտակ» Մ.

6.600

22. Մարկո Ռոյս

«Բորուսիա» Դ.

6.200

23. Վիկտոր Վալդես

 «Բարսելոնա»

5.800

24. Զլատան Իբրահիմովիչ

ՊՍԺ

5.600

25. Ռոման Բերեզովսկի

«Դինամո» Մ.

5.400

26. Պեպե Ռեյնա

«Նապոլի»

5.000

27. Անխել Դի Մարիա

«Ռեալ»

5.000

28. Ռոբերտ Լեվանդովսկի

«Բորուսիա» Դ.

4.600

29. Ռոբին վան Պերսի

«Մանչեսթեր Յունայթեդ»

4.200

30. Գեւորգ Ղազարյան

«Շախտյոր» Կ.

4.000

31. Ռադամել Ֆալկաո

«Մոնակո»

4.000

32. Թիերի Անրի

«Ռեդ Բուլ» ՆՅ

3.800

33. Մարսելո

«Ռեալ»

3.600

34. Մարիո Գյոտցե

«Բավարիա»

3.600

35. Ստեֆան Էլ Շարավի

«Միլան»

3.600

36. Մարիո Բալոտելի

«Միլան»

3.400

37. Խաբի Ալոնսո

«Ռեալ»

3.400

38. Դանիել Ալվեշ

«Բարսելոնա»

3.400

39. Սթիվեն Ջերարդ

«Լիվերպուլ»

3.200

40. Էդեն Ազար

«Չելսի»

3.200

41. Սամի Խեդիրա

«Ռեալ»

3.200

42. Խուան Մատա

«Չելսի»

3.000

43. Պեդրո

«Բարսելոնա»

3.000

44. Նանի

«Մանչեսթեր Յուն.»

3.000

45. Ռաուլ

«Ալ Սադ»

3.000

46. Ռաֆայել Վարան

«Ռեալ»

2.800

47. Դիդյե Դրոգբա

«Գալաթասարայ»

2.800

48. Ֆրենկ Լեմպարդ

«Չելսի»

2.800

49. Ռոման Վայդենֆելեր

«Բորուսիա» Դ.

2.800

50. Ալեսանդրո Դել Պիերո

«Սիդնեյ»

2.600

50. Ֆաբիո Կոենտրաու

«Ռեալ»

2.600

50. Սերխիո Ագուերո

«Մանչեսթեր Սիթի»

2.600

50. Գոնսալո Իգուաին

«Նապոլի»

2.600


Լավագույն 50-յակին մոտ էին նաեւ Ալեքսիս Սանչեսը, Մանուել Նոյերը, Ջանլուիջի Բուֆոնը, Բաստիան Շվայնշտագերը, Նուրի Շահինը,Ալվարո Արբելոան, Լուկա Մոդրիչը, Մատս Հումելսն ու Թեո Ուոլկոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել