1in.am-ը գրում է.

Չինաստանի արևելքում՝ Անխոյ նահանգում, Ուհանի համալսարանի գիտնականները հայտնաբերել են 4.5 հազարամյա քաղաքի ավերակներ՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Քաղաքային պատից բացի՝ հնագետները հայտնաբերել են նաև մի քանի բնակելի շինություններ ու կենցաղային իրեր: 

Պեղումների վայրում հայտնաբերվել են նաև եղջերուի եղջյուր, կրիայի զրահ, հացահատիկ, բրինձ: 

Գտածոն պատկանում է Խան դինաստիայի տիրապետության շրջանին (մ.թ.ա. 206-ից մինչև մ.թ. 220 թթ.) : 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել