Չմշկասահորդուհիններ Աիդա Բելլան և Մարտա Վոյցիկը հայտնվելու են Playboy ամսագրի հերթական համարում: Նրանգ ձեռքերում բռնածեն լինելու ճմուշքներ՝ մերկ վիճակում մեջք-մեջքի կանգնած: Բելլան և Վոյցիկը նկարվում են տարբեր ամսագրերի համար՝ հույս ունենալով գրավել ուշադրություն ու ֆինանսական միջոցներ, ինչը թույլ կտա նրանց մասնակցելու Սոչու Ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են 2014 թվականին, չնայած նրան, որ դեռ պարզ չէ, թե կկարողանա՞ն արդյոք այս մարզիկները հաղթահարել մրցաշարային փուլը:
Ոչ մի լեհ չմշկասահորդի չի հաջողվել 11-րդ տեղից ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել, ուստի Լեհաստանը մինչև 2010 թվական կին մարզիկներ չէր էլ ուղղարկում Օլիմպիադայի մասնակցելու՝ կոնկրետ այս դիսցիպլինում: Ի դեպ, Օլիմպիադային մասնակցելու համար, պետք է տեղ զբաղեցնել այդ սպորտաձևում աշխրահի 40-յակում, իսկ ո՛չ Վոյցիկը, ո՛չ էլ Բելլան չեն կարող պարծենալ նման ցուցանիշներով, մինչդեռ Օլիմպիադայի ընտրական փուլն ավարտվում է այս շաբաթ…