Դեռ այն ժամանակ, երբ մարդիկ քարանձավներում սկսեցին փորագրություններ անել ու նկարել, նրանք սկսեցին նախագծել իրենց բնակավայրը, որն արտացոլում էր նրանց սոցիալական ու հոգեբանական կարիքները: Որքան ավելի երկար ենք մենք ապրում, այնքան ավելի են մեր «քարանձավները» վերափոխվում արվեստի գործերի, որոնք ոչ միայն ապահովության զգացում են տալիս մեզ, այլև ցույց են տալիս մեր տեսակի արտիստիկ բնույթը: Այս հոդվածում առանձնացրել ենք մեր մոլորակի 20 սյուրռեալիստական, տարօրինակ տները, որոնք մի գուցե ձեզ ոգեշնչեն ձեր հաջորդ բնակարանը կառուցելիս:

 20  Գլխիվայր կապույտ տունը


Այս հետաքրքիր տունը գտնվում է Գերմանիայի Թրասենհայդ բնակավայրում: Նույնիսկ այս տան ինտերիերը, կահույքն է ամբողջությամբ գլխիվայր է:

 19  Տուն` սնկաձև ծառից 

Mushroom House
Սնկաձև տունը, որն այլ կերպ անվանում են նաև ծառ-տուն, գտնվում է Օհայոյի Հայդ Պարկ զբոսայգում: Տունը նախագծվել է ճարտարապետ Թերի Բրաունի կողմից, ով Սինսինատի համալսարանի ճարտարապետության ու ինտերիերի դիզայնի պրոֆեսոր է: Տունը կառուցվել է համալսարանի ուսանողների աջակցությամբ:

 18  Տուն` հսկայական քարի մեջ

Strange buildings: Stone house - Fafe Portugal«Casa de pedra»-ն կամ քարից տունը կառուցվել է Պորտուգալիայի Ֆաֆե լեռան վրա գտնվող հսկայական քարի մեջ:

 17  Տուն, որի պատերը գարեջրի մետաղական դատարկ տարաներից են

Գարեջրի դատարկ տարաներից տան կառուցումը սկսվել է 1968թ.-ին` Ջոն Միլկովիչի կողմից, ով նախագծի իրականացման համար 50.000 դատարկ տարա է օգտագործել:

 16  Կոշիկի ձև ունեցող հին տան լուսանկար

Հեյնսի կոշիկի տունը կառուցվել է Փենսիլվանիայում` 1948թ.-ին, Մահլոն Ն. Հեյնեսի կողմից:

 15  ՉԹՕ-յի տեսքով տունը

Հյուսիսային Կարոլինայի Ֆրիսկո բնակավայրում է գտնվում ֆուտուրիստական այս տունը, որը նախագծվել ու կառուցվել է Մատտի Սուրոնենի կողմից: Տան կառուցման համար հիմնականում օգտագործվել է պոլիէսթերային պլաստիկ ու մանրաթելային ապակի:

 1 Տուն` տիեզերական հողմապտույտի տեսքի մուտքով

«Հողմապտույտ տունը» գտնվել է Տեխասի Հաուստոն բնակավայրում: Ցավոք, այսօր այն արդեն չկա, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ` արժեր դրա լուսանկարն ավելացնել այս ցանկում:

 13  Ծովախեցու նման տուն` օվկիանոսի ափին

Մեքսիկայի Իսլա Մուխերես կղզու ծովախեցուց այս ճոխ տունը կարելի է վարձել ու վայելել օվկիանոսի գեղեցկության տեսարանը:

 12  Թթվի տակառի ձև ունեցող տունը

Թթվի տակառի ձև ունեցող տունը երկհարկանի խցիկ է` կառուցված երկու տակառից: Տունը գտնվում է Միչիգանում:

 11  Խորանարդների ձև ունեցող տներ


Կուբուսուոնինգենը կամ խորանարդիկները ինովացիոն տներ են, որոնք 
1984թ.-ին Ռոտերդամում (Նիդերլանդներ) նախագծել է Պիետ Բլոմին: Այստեղ 38 փոքրիկ խորանարդիկ կա և երկու, այսպես կոչված «սուպեր»-խորանարդիկ:

 10  Պղպջակների ձև ունեցող տներ` Ֆրանսիայի ափամերձ հատվածում

Պղպջակների ձև ունեցող այս տները գտնվում են Ֆրանսիայում: Անտի Լովագը, ով չի ստացել ճարտարապետի կրթություն, այս տունը նախագծել է փորձարարական օրինակի նախատիպով` 1969թ.-ին:

 9  Ֆուտուրիստիկ տուն պողպատից


Ֆուտուրիստիկ այս պողպատե տունը կառուցվել է ճարտարապետ-քանդակագործ Ռոբերտ Բրունոնի կողմից` 
Ռենսոմ Կոնյոնում, Տեխաս:

 8  Ֆրանսիական տուն` քանդված կամրջի վրա


Ֆրանսիայի Վերնոնի խորհրդանիշ համարվող «Հին ջրաղաց» կոչվող այս տունը կանգնած է հինավուրց կամրջի վրա: Այս վայրը շատերի`
 այդ թվում նաև գեղանկարիչ Մոնեի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել:

 7  Չբնակեցվող ճկվող տունը` Ինդիանապոլիսի արվեստի կենտրոնում

Ճկված այս տնակի հեղինակը Ջոն Մքնոթոնն է:

 6  Բադի տանիքով տուն

«Բադ մայրիկ» տունը գտնվում է Կենտուկիում ու կառուցվել է Ջորջ Սթեյսիի կողմից` 1940թ.-ին: Այն ունի 8 ձվաձև պատուհան ու բադի աչքերի տեղում տեղադրված լույսեր:

 5  Գերանների վրա կառուցված փոքրիկ տնակ

Այս փոքրիկ տունը հրաշալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մի պահ կտրվել աշխարհից: Ուղղակի պետք է սանդուղքներով բարձրանալ տնակ ու վայելել պատուհաններից բացվող գեղեցիկ տեսարանը:

 4  ՉԹՕ-յի ձև ունեցող տուն անտառում


ՉԹՕ-յի տեսք ունեցող այս տունը գտնվում է Թենեսիում: Այն ունի ինքնաթիռի սանդուղքների նման սանդուղք, որը տանում է դեպի տան բար:

 3  Դալաթի խենթ տունը

Այս տարօրինակ տեսքով տունը հյուրանոց է, որը նախագծվել է ավանգարդ արվեստագետ Դենգ Վիետ Նգայի կողմից: Այս վայրը հայտնի է «Խենթ տունը» անունով:

 2  Ջրի աշտարակի վերափոխված տուն, որը գտնվում է ամպերում

The House in the Clouds, near ThorpenessԱմպերում գտնվող տունը կառուցվել է 1923թ.-ին` Անգլիայի Թորպենես բնակավայրում: Այս ջրի աշտարակը կառուցվել է տան տեսքով` աչքի չընկնելու համար: Սկզբում այն անբնակ, հինգ հարկանի կառույց էր, որը ծածկում էր ավազանը: Երկրորդ տունը կառուցվել է արդեն դրա վրա վերևից: Հետագայում, երբ պարզվեց, որ ավազանը միացված է հիմնական ջրատարին, այս վայրը դադարեց ջրային աշտարակ լինելուց: Այն վերափոխեցին բնակելի տան:

 1  Մոնրեալի բնակելի 67 համալիր

«Բնակելի 67»-ը տների համալիր է` Կանադայի Մոնրեալ քաղաքում: Տունը նախագծված է Մոշե Սաֆդիի կողմից` նրա մագիստրոսական ավարտական աշխատանքի հիման վրա: Կառույցը նպատակ ուներ ցույց տալու այն ապրելաոճը, որը կունենան մարդիկ` մեծ քաղաքներում բնակչության թվի օրեցօր աճով պայմանավորված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել