Armversion.am-ը գրում է.

Նախատոնական եռուզեռնն ու իրարանցումը զգացնել են տալիս, որ հաշված օրեր են մնացել Ամանորին: Շատերն արդեն շտապում են տարին ամփոփել. ինչ ձեքբերումներ ու հաջողություններ են գրանցել, ինչպես նաև նոր ծրագրեր են կազմում:  Իսկ թե որտեղ և ինչպես են դիմավորելու Ամանորը հայտնիները և 2013-ը որքան բարեհաջող էր, պարզեցինք նրանցից:

Անահիտ Սիմոնյանը 2013-ը բարենպաստ տարի է համարում. «Ինչ պլանավորել էի, իրականացավ, այս տարին բարեհաջող է եղել մեզ համար», – նշում է երգչուհին, – «Ամենակարևոր իրադարձությունն իմ ատելիեի բացումն էր, որն ինձ համար նոր և սիրված աշխատանք է: Երկու երգ ունեցա՝ «Դու կյանքիցս առավել ես» և «Love you հոգիս», որը նոր տարվա թողարկման ընթացքում կլսեք: Դեռ չենք որոշել, թե որտեղ և ինչպես ենք նշելու 2014 թվականը, բայց 12-ը միանշանակ դիմավորելու ենք տանը՝ երեքով, մեր երեխայի հետ»:

Երազանք պահելու խորհրդանշական պահը Անահիտը բաց չի թողնում. «Երբ 12-ը խփում է, այդ ժամանակ մտքումս երազանք եմ պահում և ոչ մեկին չեմ ասում այդ մասին»:

 1422373_777188725641086_1616404904_n

«Վիտամին» ակումբի Արմուշն իր մասնակցությունն է ունենալու «Շանթ» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում, իսկ տոներին չի հանգստանալու. «Ինչպես միշտ աշխատանքի մեջ եմ լինելու, մեզ տրված չէ ընտանիքի հետ անցկացնել»:

Ըստ նրա, տարին իր համար այնքան էլ բարեհաջող չընթացավ. «2013 թվականն ավելի շատ տարավ, քան տվեց, քանի որ լավ մարդկանց կորցրեցինք՝ Մարկ Սաղաթելյանին, Արմեն Ադամյանին, Սոս Սարգսյանին, Ազատ Գասպարյանին: Այս տարի ավելի շատ տխրել ենք, կարծես չարացած թիվ լիներ, բայց կրկին անցանք մեր աշխատանքին, նոր եթերաշրջան եղավ: Աշխատանքային գործունեությունը նորմալ էր, սակայն մարդկային ռեսուրսների հարցում մեծ կորուստներ ունեցանք»:

Արմուշը սովորաբար երազանքներ պահում է մտքում՝ դիմելով Աստծուն, իսկ ծրագրեր կազմելն այնքան էլ ճիշտ չի համարում. «Եթե գալիք տարվա համար պլանավորում ես ինչ-որ բան, ուրեմն երազում ես, ձգտում, որ այն իրականացնես: Առաջ ընկնել պետք չէ, լույսը բացվում է, չգիտես, թե ինչ է լինելու»:

1458550_777188778974414_1617319272_n

 Սյուզի Մելիքյանի ամուսնական արարողությունը տեղի ունեցավ վերջերս, որն էլ տարվա լավագույն իրադարձությունն էր նրա համար. «2013 թվականը լավ տարի էր, դրական փոփոխություններով լի, իհարկե դժվարություններ էլ են եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ էր: Ձեռքբերումներ եղել են թե՛ անձնական կյանքում, թե՛ երգարվեստում, բայց այս տարին ավելի շատ ինձ համար կարևորվեց նրանով, որ իմ անձնական կյանքում փոփոխություն եղավ»:

Այժմ երգչուհին «Քեզ նման փեսա չկա» երգի տեսահոլովակն է պատրաստում, որը եթերում կլինի 2014 թվականին. «Գոնե մի երգ և մի տեսահոլովակ փորձում եմ համատեղել, ինչ-որ չափով ինձ ներելի է, որ երգարվեստում այս տարի ավելի պասիվ էի», – անկեղծանում է երգչուհին:

Սյուզին դեռ չգիտի, թե որտեղ է լինելու տոներին, բայց համոզված է, որ հարազատ ու ջերմ միջավայրում է նշելու: Նա ևս հավատում է, որ Ամանորի գիշերը պահած  ցանկությունը կիրականանա. «Այն պահին, երբ երազանք եմ պահում, աղոթում եմ. պետք է անպայման հավատաս, որ իրականանա»:

 1477937_777188755641083_1768568521_n

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել