1in.am-ը գրում է.
Հինգշաբթի Շոտլանդիայի ոստիկանությունը մարդկանց տարհանել է Գլազգոյի կենտրոնական կայարանի շենքից ապակե տանիքի փլուզման վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը Twitter-ի միկրոբլոգում՝ վկայակոչելով Network Rail Scotland երկաթուղային ընկերությանը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, տանիքը վնասվել է վատ եղանակային պայմանների հետևանքով, որոնք հանգեցրել են Շոտլանդիայում երկաթուղային հաղորդակցության դադարեցմանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Տուժածների մասին տեղեկություն չկա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_235480.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել