1in.am-ը գրում է.

Հոկտեմբերին ԱՄՆ-ում նոր տների վաճառքի աճը վերջին 30 տարիներին ռեկորդ է սահմանել՝ 25.4%, և հասել 444 հազարի: Այս մասին հաղորդում է Prime-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առևտրի նախարարության մարդահամարի բյուրոյի տվյալները:

Վերոնշյալ տվյալները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները, որոնց շրջանում հարցում էր անցկացրել Reuters-ը: Նրանք ակնկալում էին, որ կվաճառվի շուրջ 428 հազար տուն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկրում նոր տների վաճառքն աճել է 21.6%-ով:

Նոր տների վաճառքի (New Home Sales) ծավալը կարևոր ցուցանիշ է անշարժ գույքի շուկայի և ընդհանուր առմամբ տնտեսության համար: Դրա աճը խթանում է տարբեր տեսակի ապրանքների, ծառայությունների պահանջարկը: Բացի այդ, ԱՄՆ-ում շինարարությունների կեսից ավելին բաժին է ընկնում բնակարանային հիմնադրամներին, և այս պայմաններում տների վաճառքի անկումը շղթայաբար փոխանցվում է էկոնոմիկայի մյուս ճյուղերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել