Asekose.am-ում կարդացի, որ շաբաթվա ընթացքում հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով Ադրբեջանական կողմը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր: Այս մասին ասվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրում: Համաձայն նույն աղբյուրի, հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաև հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել