Մենք վերջապես մարդ ե՞նք դառնալու, կարողանալու ե՞նք պետություն կառուցել ու մարդավարի ապրել, թե ծառերի վրա ու քարանձավներում գոյություն ենք պաշտպանելու ...
Ինչ է նշանակում արդյո՞ք մարդուն ծեծել ու հետապնդել այլ սեռական կողմնորոշում ունենալու համար . . .
Բանից պարզվում է, որ այդ մարդիկ շատ լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում ու լրտեսություն են իրականացնում մեր պետության դեմ, թալանում են երկիրն ու ժողովրդին, Հայաստանն ու Արցախն են վաճառում ու հայաթափում, Նեմեցին ու Լիսկային՝ դրդում են մարդասպանության, Լֆիկին՝ Փակ Շուկան քանդել են տալիս և ստիպում, որ շաքարն ու կարագը միայն ինքը բերի և հենց այդ չարաբաստիկ համասեռամոլներն էին 2008թ-ի մարդի 1-ին ժողովրդին գնդակահարողը:
Փաստորեն, այս երկրի ամբողջ ցավն ու դարդը այդ գոմիկներն են, ու մենք էլ, էշի ականջում քնած, այդքանը չենք հասկանում, որ գոմիկներին վերացնելով՝ ազատ ու արդար ընտրություններ են անցկացվելու, սերժիկն էլ՝ փալաս-փուլուսը հավաքելու է ու ռադը քաշի ...
Հ.Գ. Թույլին, խեղճին, տկարին՝ հալածում ու հետապնդում են` կյանքում չկայացած, հասարակության մեջ ինքնահաստատվելու փորձեր կատարող ճղճիմ երևույթները: