Նոր կարդացի, որ Հայոց Լեզվի եւ Գրականության շտեմարանը մյուս տարի փոխվելու է: Բնականաբար, փոփոխությունների հիմնական նպատակը գումար աշխատելն է, հին շտեմարանը կդառնա անպետք իր: 

Խնդրում եմ ինձ բացատրել, եթե գործից հասկացող կա: Էտ շտեմարանի մշակումը բյուջեյի հաշվին ա թե չէ՞: Եթե բյուջեյի հաշվին ա, այսինքն մենք արդեն մի անգամ վճարել ենք դրա համար, ապա ինչու՞ ենք ստիպված դրա համար վճարել երկրորդ անգամ: Եթե հարցը տպագրությունն է, ապա ես ունեմ հարցեր

1,Ինչքանո՞վ է հիմնավորվար շտեմարանի գինը 3 հազար դրամ: Էն դեպքում , երբ այդ, ինչքան հասկանում եմ, գրականության համար պետք է հիմա գնել 4 շտեմարան (իսկ մյուս տարի 8): Այսինքն 12 հազար դրամ ցածր որակի տպագրության համար: Էն դեպքում, երբ մի քանի կենդանի մնացած գրախանություն այդ նույն գումարով կարելի է գնել շատ բարձր տպագրության որակի շատ լավ գիրք:

2,Եթե տպագրությունը էտքան թանկ է, ապա ինչու՞ շտեմարանի էլէկտրոնային ԱՆՎՃԱՐ տարբերակը հասանելի չէ դիմորդների համար: Շատերը կբավարարվեն դրանով՝ առանց ավելորդ գումար ծախսելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել