1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի նկուղից ծուխ է նկատվում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.06-ին, մարվել 09.16-ին:

Նկուղում այրվել են փայտի մնացորդներ (10 քմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել