1in.am-ը գրում է.
Լոսանջելեսցի պաթոլոգանատոմը հայտարարել է, որ «Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերը մահացել է ավտոմեքենայի վթարի հետևանքով կոշտ առարկայի հասցրած վնասվածքներից ու դրան հաջորդած հրդեհից: Այս մասին փոխանցում է BBC-ն:
40-ամյա դերասանը մահացել էր շաբաթ օրը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նա գտնվել էր Porsche ավտոմեքենայի ուղևորի համար նախատեսված տեղում:
Universal Pictures կինոընկերությունը հայտարարել է ֆիլմաշարի հաջորդ՝ 7-րդ մասի նկարահանումների դադարեցման մասին:
Նրա մասնակցությամբ «Հաշված ժամեր» ֆիլմը վարձույթում կլինի դեկտեմբերի 13-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_235427.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել